Քաղաքական

04.10.2015 21:15


Բորդյուժան ու Նալբանդյանն անդրադարձել են սահմանային լարվածությանը

Բորդյուժան ու Նալբանդյանն անդրադարձել են սահմանային լարվածությանը

Հոկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։

ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին և քննարկեցին Կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը վերաբերող հարցեր:

Ի լրումն անցյալ շաբաթ Նյու Յորքում կայացած ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը քննարկված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման հետևանքով ստեղծված իրավիճակին` զրուցակիցներն անդրադարձան իրադրության առնչվող խնդիրներին։
Կողմերը բարձր գնահատեցին Հայաստանում կայացած ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունները։

Այս խորագրի վերջին նյութերը