Սիրիայի նախագահ Բաշարալ-Ասադը հայտնել է իր հնարավոր հրաժարականի պայմանների մասին: Ինչպես տեղեկացնում է «Russia Today»-ը, Ասադը նշել է, որ իրպաշտոնիցանհապաղ կհեռանա, եթեդահանգեցնիերկրիներսումստեղծվածքաղաքականճգնաժամիհաղթահարմանը:
Նա ասել է, որ որևէ օտարերկրացի չի կարող պատասխանատվություն կրել Սիրիայի ապագայի համար.
«Միայն սիրիացի ժողովուրդն իրավունք ունի տեսակետ հայտնելու այդ հարցի շուրջ։ Արևմուտքի բոլոր մեկնաբանություններն անիմաստ են մեզ համար»։
Ասադը նաև նշել է, որ եթե Իրանի, Ռուսաստանի, ՍիրիայիևԻրաքիկոալիցիանհաջողության չհասնի, ամբողջտարածաշրջանըկոչնչանա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու Արևմուտքը չկարողացավ ահաբեկչությունը կանխել, նա պատասխանել է. «Ինչպես գողը չի կարող ոստիկանության համար օգնական դառնալ, այնպես էլ ահաբեկչությանը սատարող դաշինքը չի կարող նպաստել ահաբեկչությունն արմատախիլ անելուն։ Սիրիացի փախստականների խնդիրը լուծելու համար հարկավոր է վերացնել ահաբեկչությունը, դադարեցնել ահաբեկիչներին տրամադրվող օգնությունը, որը ստացվում է նրանց հովանավորող այնպիսի պետություններից, ինչպիսիք են Թուրքիան, Հորդանանը, Քաթարն ու Սաուդյան Արաբիան»:
Նշենք, որ Ասադը Սիրիայի նախագահ է արդեն 15 տարի: Նրա հրաժարականը պահանջում են Թուրքիան և արևմտյան տերությունները, իսկ Ռուսաստանն աջակցում է Ասադին։
Ասադը հայտնել է, թե որ դեպքում հրաժարական կտա
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտնել է իր հնարավոր հրաժարականի պայմանների մասին: Ինչպես տեղեկացնում է «Russia Today»-ը, Ասադը նշել է, որ իր պաշտոնից անհապաղ կհեռանա, եթե դա հանգեցնի երկրի ներսում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը:
Նա ասել է, որ որևէ օտարերկրացի չի կարող պատասխանատվություն կրել Սիրիայի ապագայի համար.
«Միայն սիրիացի ժողովուրդն իրավունք ունի տեսակետ հայտնելու այդ հարցի շուրջ։ Արևմուտքի բոլոր մեկնաբանություններն անիմաստ են մեզ համար»։
Ասադը նաև նշել է, որ եթե Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրաքի կոալիցիան հաջողության չհասնի, ամբողջ տարածաշրջանը կոչնչանա:

7or.am