Աշխարհ

04.10.2015 12:25


Եգիպտոսի ԱԳՆ. «Ռուսաստանի ավիահարվածները նպաստում են Սիրիայում ահաբեկչության վերացմանը»

Եգիպտոսի ԱԳՆ. «Ռուսաստանի ավիահարվածները նպաստում են Սիրիայում ահաբեկչության վերացմանը»

Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին հայտարարել է, որ ռուսական ռազմաօդային ուժերի ավիահարվածներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին նպաստում են Սիրիայում ահաբեկչության վերացմանը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։

«Այս պայքարում Ռուսաստանի մուտքը՝ իր պոտենցիալով, մեր գնահատականով, կնպաստի Սիրիայում ահաբեկչության սահմանափակմանն ու արմատախիլ անելուն»,–ասել է նա։

Նախարարը նաև նշել է, որ այն տեղեկատվությունը, որը Ռուսաստանի ներկայացուցիչներն իրենց են փոխանցում ուղիղ շփման ժամանակ, վկայում են ահաբեկչության դեմ պայքարում ՌԴ–ի հետևողականության մասին։

Այս հայտարարությունը դարձել է պաշտոնական առաջին արձագանքը Եգիպտոսի կողմից՝ Սիրիայում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը