ԻՊ–ի զինյալները տարհանում են իրենց հարազատներին Իրաք
Լիբանանյան Al Akhbar թերթի տվյալներով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սկսել են Իրաք տարհանել իրենց հարազատներին։ Նրանք այս քայլին են դիմել այն բանից հետո, երբ Ռուսաստանն ավիահարվածներ է հասցրել ԻՊ–ի մայրաքաղաք հռչակված Ռաքքային։
Նշվում է, որ զինյալների ընտանիքի անդամները տեղափոխվում են իրենց վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաք։ Թերթի աղբյուրը նշել է, որ ահաբեկիչների շարքերում շփոթություն է։
Նրանք նաև կրճատել են փողոցներում պարեկների թիվը և տեղափոխվել բնակելի շրջաններ՝ խուսափելու հետագա կորուստներից։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Սիրիայի հարավում 700 զինյալ կամավոր հանձնվել է իշխանություններին։

7or.am