Լրահոս

04.10.2015 12:58


«Արամի լեռ» կոչվող տարածքում այրվել է 1.5 հա խոտածածկ տարածք

«Արամի լեռ» կոչվող տարածքում այրվել է 1.5 հա խոտածածկ տարածք

Հոկտեմբերի 3-4-ը ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Տավուշի մարզի Բերդ քաղաքի մոտակայքում` «Արամի լեռ» կոչվող տարածքում, այրվել է 1.5 հա խոտածածկ տարածք, Գորիս-Կապան ավտոճանապարհի 9-րդ կմ-ում` մոտ 1 հա բուսածածկույթ:

Հրշեջ-փրկարարները բոլոր հրդեհները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը