Վերջերս Երևանի փողոցներում հայտնվել են հայկական արտադրանքը գովազդող «Գնի՛ր հայկականը», «Պատրաստված է Հայաստանում», «Մեր ստեղծածն է» կարգախոսներով պաստառներ։ Պաստառներում ԼՂՀ քարտեզը ներկայացված է ոչ ամբողջական, քանի որ ներառված են ոչ բոլոր շրջանները։ Սրանով խախտվում է ԼՂՀ Սահմանադրությունը, որի 142-րդ հոդվածում նված է. «ՄինչևԼեռնայինՂարաբաղիՀանրապետությանպետականտարածքիամբողջականությանվերականգնումըևսահմաններիճշգրտումը`հանրայինիշխանություննիրականացվումէայնտարածքում, որըփաստացիգտնվումէԼեռնայինՂարաբաղիՀանրապետությանիրավազորությաններքո»։ Ինչո՞ւ է խախտվում ԼՂՀ Սահմանադրությունը։ Ովքե՞ր են պատասխանատու դրա համար։ Ինչպե՞ս են պատժվելու մեղավորները։ Մենք փորձել ենք գտնել այս հարցերի պատասխանները։
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար ԼարիսաԱլավերդյաննասել է, որ այդ պաստառների պատվիրատուին նախ և առաջ վարչական տուգանք է հասնում։ Նրա խոսքերով՝ Հայաստանի կադաստրի կողմից տպված ատլասներ կան, որոնք պաշտոնական փաստաթղթեր են համարվում, և պետք է հիմնվել այդ քարտեզների վրա։ Լարիսա Ալավերդյանը նաև հաղորդել էր, որ ԼՂՀ ԱԺ-ն քննարկման նախաձեռնություն է ներկայացրել՝ ըստ որի Արցախի հանրապետության տարածքային ամբողջականությունը ոտնահարողները դատապարտվելու են։
-Ինչո՞ւ են ցույց տալիս այդ քարտեզը։ Դա մեր ազգային ամոթն է, որ տեր չենք կանգնում մեր ձեռք բերածին,-նշել է նա։
«7օր»-ը փորձել է նաև ճշտել, թե արդյոք այս պաստառները ՀՀ կառավարության պատվերո՞վ են պատրաստվել։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, սակայն, տեղեկացրել են, որ ՀՀ կառավարությունն այդ պաստառների հետ որևէ առնչություն չունի։ Սակայն «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրից մեզ տեղեկացրել են, որ իրենք իրականացնում են «Գնի՛ր հայկականը» համազգային արշավը, և այդ նախաձեռնությունը ստացել է ՀՀ կառավարության հավանությունն ու հովանավորությունը:
Հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու համար մենք դիմել ենք նաև Երևանի քաղաքապետարան։ Ո՞վ է պատվիրատուն, և ինչո՞ւ է խախտվում ԼՂՀ Սահմանադրությունը։
Մեր հարցերին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են.
««Գնի՛ր հայկականը» կարգախոսով պաստառների պատվիրատուն «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագիրն է, որի կողմից Երևանի քաղաքապետարան է դիմել «ԷԳԱ» ՍՊԸ-ն: Նույն ընկերությունն էլ ներկայացրել է արտաքին գովազդային վահանակների հաստատված ուրվանկարների «էսքիզների» օրինակները: Մինչ արտաքին գովազդային նյութի տեղադրումը, ըստ կարգի, պատվիրատուն դիմում է տվյալ վարչական շրջանի աշխատակազմ, վճարում սահմանված տեղական տուրքը և ստանում արտաքին գովազդի տեղադրման (տեղաբաշխման) թույլտվություն: «Գնի՛ր հայկականը» պաստառներում տեղ գտած կոպիտ խախտման համար քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության գլխավոր մասնագետին նկատողություն է տրվելու, իսկ վահանակներն այս պահին ապամոնտաժվում են (վահանակների նախկին հասցեներն էին՝ Խանջյան, Հերացի, Գրիգոր Լուսավորիչ փողոցները, Բաղրամյան, Կոմիտասի պողոտաները): Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը շնորհակալություն է հայտնում լրագրողներին ուշադրության համար, և հույս հայտնում, որ այս հարցով նրանք հետևողական կլինեն նաև պատվիրատուի՝ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրի նկատմամբ»։
Մի՞թե հսկայական պաստառները, որոնք գրավել են Երևանի կենտրոնական փողոցների ամենաբանուկ մասերը, այդքան աննկատ էին մնացել, ու միայն լրագրողների զգուշացումից հետո պիտի տեսնեին այդ կոպիտ խախտումը։ Ինչևէ, սխալն արդեն թույլ է տրված, և ինչպես քաղաքապետարանից էին տեղեկացրել, այդ պաստառների պատվիրատուն «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանն» էր։ Լավ է, որ գոնե ուշացումով, բայց քաղաքապետարանը որոշել է ապամոնտաժել այդ պաստառները։
Ի պատասխան մեր հարցման, թե ինչո՞ւ է խախտվում ԼՂՀ Սահմանադրությունը՝ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի համակարգման ղեկավար Էսթեր Հակոբյանը տեղեկացրել է հետևյալը.
«Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծրագրեր չի իրականացնում և որպես այդպիսին՝ ծրագրային կամ իրավական պարտավորվածություն չուներ իր կողմից նախաձեռնված «Գնի՛ր հայկականը» արշավի լոգոյի վրա արտացոլել ԼՂՀ տարածքը: Այդուհանդերձ, ելնելով որոշակի քաղաքացիական դիրքորոշումից, որոշում է կայացվել խորհրդանշական լուծում տալ այս հարցին, որի մասին և տեղեկացրել ենք ցուցապաստառների դիզայներին: ՀՄՀ-Հայաստանի դիրքորոշումն այս հարցում հետևյալն է. «Ինչպես Հայաստանի քարտեզի վրա տեղադրված միրգն ու բանջարեղենը չեն արտացոլում այն հանգամանքը, որ տվյալ մշակաբույսերը աճում են Հայաստանի տվյալ մարզում, նույն ձևով էլ Ղարաբաղի խորհրդանշական արտապատկերումը ցուցապաստառի վրա չունի որևէ քաղաքական նշանակություն»։
«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ում կարծում էին, որ սա Սև PR է մեր կողմից։ Ծրագրի նախաձեռնողները երևի չգիտեին, որ պետական քարտեզները չեն կարող ուղղակի խորհրդանշական լինել. դրանք ընկալվում են որպես պետական փաստաթղթեր։ Հազարամյակցիները, փաստորեն, լավ գիտեն, թե ինչ է «սև» PR–ը, բայց դեռ չեն հասցրել յուրացնել հայկական քարտեզները։ Ոչինչ, երևի կսովորեն։ Հայաստանում ստեղծված այժմյան «ֆուտբոլային» մթնոլորտը, հավանաբար, ազդել է շատերի վրա, այդ թվում՝ ՀՄՀ–Հայաստանի վրա։
Հայկական արտադրանքն ու Արցախի «սիմվոլիկ» քարտեզը
Վերջերս Երևանի փողոցներում հայտնվել են հայկական արտադրանքը գովազդող «Գնի՛ր հայկականը», «Պատրաստված է Հայաստանում», «Մեր ստեղծածն է» կարգախոսներով պաստառներ։ Պաստառներում ԼՂՀ քարտեզը ներկայացված է ոչ ամբողջական, քանի որ ներառված են ոչ բոլոր շրջանները։ Սրանով խախտվում է ԼՂՀ Սահմանադրությունը, որի 142-րդ հոդվածում նված է. «Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը` հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»։ Ինչո՞ւ է խախտվում ԼՂՀ Սահմանադրությունը։ Ովքե՞ր են պատասխանատու դրա համար։ Ինչպե՞ս են պատժվելու մեղավորները։ Մենք փորձել ենք գտնել այս հարցերի պատասխանները։
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասել է, որ այդ պաստառների պատվիրատուին նախ և առաջ վարչական տուգանք է հասնում։ Նրա խոսքերով՝ Հայաստանի կադաստրի կողմից տպված ատլասներ կան, որոնք պաշտոնական փաստաթղթեր են համարվում, և պետք է հիմնվել այդ քարտեզների վրա։ Լարիսա Ալավերդյանը նաև հաղորդել էր, որ ԼՂՀ ԱԺ-ն քննարկման նախաձեռնություն է ներկայացրել՝ ըստ որի Արցախի հանրապետության տարածքային ամբողջականությունը ոտնահարողները դատապարտվելու են։
-Ինչո՞ւ են ցույց տալիս այդ քարտեզը։ Դա մեր ազգային ամոթն է, որ տեր չենք կանգնում մեր ձեռք բերածին,-նշել է նա։
«7օր»-ը փորձել է նաև ճշտել, թե արդյոք այս պաստառները ՀՀ կառավարության պատվերո՞վ են պատրաստվել։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, սակայն, տեղեկացրել են, որ ՀՀ կառավարությունն այդ պաստառների հետ որևէ առնչություն չունի։ Սակայն «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրից մեզ տեղեկացրել են, որ իրենք իրականացնում են «Գնի՛ր հայկականը» համազգային արշավը, և այդ նախաձեռնությունը ստացել է ՀՀ կառավարության հավանությունն ու հովանավորությունը:
Հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու համար մենք դիմել ենք նաև Երևանի քաղաքապետարան։ Ո՞վ է պատվիրատուն, և ինչո՞ւ է խախտվում ԼՂՀ Սահմանադրությունը։
Մեր հարցերին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են.
««Գնի՛ր հայկականը» կարգախոսով պաստառների պատվիրատուն «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագիրն է, որի կողմից Երևանի քաղաքապետարան է դիմել «ԷԳԱ» ՍՊԸ-ն: Նույն ընկերությունն էլ ներկայացրել է արտաքին գովազդային վահանակների հաստատված ուրվանկարների «էսքիզների» օրինակները: Մինչ արտաքին գովազդային նյութի տեղադրումը, ըստ կարգի, պատվիրատուն դիմում է տվյալ վարչական շրջանի աշխատակազմ, վճարում սահմանված տեղական տուրքը և ստանում արտաքին գովազդի տեղադրման (տեղաբաշխման) թույլտվություն: «Գնի՛ր հայկականը» պաստառներում տեղ գտած կոպիտ խախտման համար քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության գլխավոր մասնագետին նկատողություն է տրվելու, իսկ վահանակներն այս պահին ապամոնտաժվում են (վահանակների նախկին հասցեներն էին՝ Խանջյան, Հերացի, Գրիգոր Լուսավորիչ փողոցները, Բաղրամյան, Կոմիտասի պողոտաները): Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը շնորհակալություն է հայտնում լրագրողներին ուշադրության համար, և հույս հայտնում, որ այս հարցով նրանք հետևողական կլինեն նաև պատվիրատուի՝ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրի նկատմամբ»։
Մի՞թե հսկայական պաստառները, որոնք գրավել են Երևանի կենտրոնական փողոցների ամենաբանուկ մասերը, այդքան աննկատ էին մնացել, ու միայն լրագրողների զգուշացումից հետո պիտի տեսնեին այդ կոպիտ խախտումը։ Ինչևէ, սխալն արդեն թույլ է տրված, և ինչպես քաղաքապետարանից էին տեղեկացրել, այդ պաստառների պատվիրատուն «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանն» էր։ Լավ է, որ գոնե ուշացումով, բայց քաղաքապետարանը որոշել է ապամոնտաժել այդ պաստառները։
Ի պատասխան մեր հարցման, թե ինչո՞ւ է խախտվում ԼՂՀ Սահմանադրությունը՝ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի համակարգման ղեկավար Էսթեր Հակոբյանը տեղեկացրել է հետևյալը.
«Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծրագրեր չի իրականացնում և որպես այդպիսին՝ ծրագրային կամ իրավական պարտավորվածություն չուներ իր կողմից նախաձեռնված «Գնի՛ր հայկականը» արշավի լոգոյի վրա արտացոլել ԼՂՀ տարածքը: Այդուհանդերձ, ելնելով որոշակի քաղաքացիական դիրքորոշումից, որոշում է կայացվել խորհրդանշական լուծում տալ այս հարցին, որի մասին և տեղեկացրել ենք ցուցապաստառների դիզայներին: ՀՄՀ-Հայաստանի դիրքորոշումն այս հարցում հետևյալն է. «Ինչպես Հայաստանի քարտեզի վրա տեղադրված միրգն ու բանջարեղենը չեն արտացոլում այն հանգամանքը, որ տվյալ մշակաբույսերը աճում են Հայաստանի տվյալ մարզում, նույն ձևով էլ Ղարաբաղի խորհրդանշական արտապատկերումը ցուցապաստառի վրա չունի որևէ քաղաքական նշանակություն»։
«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ում կարծում էին, որ սա Սև PR է մեր կողմից։ Ծրագրի նախաձեռնողները երևի չգիտեին, որ պետական քարտեզները չեն կարող ուղղակի խորհրդանշական լինել. դրանք ընկալվում են որպես պետական փաստաթղթեր։ Հազարամյակցիները, փաստորեն, լավ գիտեն, թե ինչ է «սև» PR–ը, բայց դեռ չեն հասցրել յուրացնել հայկական քարտեզները։ Ոչինչ, երևի կսովորեն։ Հայաստանում ստեղծված այժմյան «ֆուտբոլային» մթնոլորտը, հավանաբար, ազդել է շատերի վրա, այդ թվում՝ ՀՄՀ–Հայաստանի վրա։
Հեղինե Հարությունյան