Աշխարհ

03.10.2015 13:06


Ստեռլիգովը պատրաստ է օգնել Լուժկովին՝ ինչպես գյուղացին գյուղացուն

Ստեռլիգովը պատրաստ է օգնել Լուժկովին՝ ինչպես գյուղացին գյուղացուն

Ձեռնարկատեր Գերման Ստեռլիգովը պատրաստակամություն է հայտնել օգնել ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին, ով եվրոպական պանիրների «նմանակների» արտադրության համար անհրաժեշտ քանակի կովերի և այծերի պակաս ունի: Այդ մասին Ստեռլիգովը հայտարարել է «Говорит Москва» ռադիոկայանի եթերում:

«Ես պատրաստ եմ նրան տրամադրել իր կողմից նշված անասունների անհրաժեշտ գլխաքանակը: Նա արդեն կարող է մեքենաներ ուղարկել: Ես հիշում եմ, թե որքան էր նա աջակցել մեզ Իվան Գրոզնիի գրադարանը հայտնաբերելու գործում: Եվ թող սա լինի իմ ամենափոքր պատասխանը Ռուսաստանի պատմական խնդիրների, Ռուսաստանի պատմության նկատմամբ հետաքրքրությունն արթնացնելու նրա ուշադրությանը: Եվ թող այս այծերը հիշեցնեն նրան այն բարի գործի մասին, որը նա արել է պատմական իմաստով: Գյուղացին պետք է օգնի գյուղացուն, և այդ համագործակցությունն առաջին հերթին պայմանավորված է անասունների գլխաքանակով փոխանակումով: Ընդհանրապես, գյուղացիները միշտ օգնում են իրար», - ասել է Ստեռլիգովը՝ հավելելով, սակայն, որ Լուժկովն անձամբ չի դիմել իրեն:

«Այդ մասին ես իմացա ձեզանից: Եթե ես ավելի շուտ իմանայի այդ խնդիրների մասին, ինքս կառաջարկեի նրան եղջերավոր անասունների մի քանի տասնյակ: Սրտանց ուրախ կլինեմ օգնել նրան: Եվ իմ որդիները նույնպես դա մեծ պատիվ կհամարեն», - հայտարարել է ձեռնարկատերը:

Բացի այդ, Ստեռլիգովը խորհուրդ է տվել Լուժկովին թույլ չտալ անասնաբույժներին սրսկել կենդանիներին այն բոլոր քիմիկատներով, որոնք ստեղծել են գիտնականները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը