Աշխարհ

03.10.2015 16:57


Ռոսսելխնադզորն առաջարկում է կեղծ պանրի դեմ բուլդոզերով պայքարել

Ռոսսելխնադզորն առաջարկում է կեղծ պանրի դեմ բուլդոզերով պայքարել

Ռուսաստանի Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոն առաջարկել է կեղծ պանիրը ոչնչացնել այնպես, ինչպես վերացվում է պատժամիջոցային սննդամթերքը:

«Սա ամենածայրահեղ մեթոդներից մեկն է: Ի դեպ, նույն մեթոդով մենք կարողացանք հաղթահարել մեկ այլ վտանգ: Ոչ վաղ անցյալում մենք ունեինք խնդիր՝ կապված Եվրամիությունից ներկրվող մաքսանենգային ապրանքների հետ: Այն լուծվել է նախագահի հրահանգի հրապարակումից հետո: Արձագանքը ստացել ենք գրեթե ակնթարթորեն, նույնիսկ օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ: Մաքսանենգային մթերքների քանակը կտրականապես նվազել է», - ասել է Ալեքսեենկոն` հավելելով, որ նման քայլերի դիմելու համար Գյուղատնտեսության նախարարությունը պետք է դիմի նախագահին, քանի որ ստեղծված իրավիճակն իսկապես շատ լուրջ է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը