Էրդողանը մտադիր է Պուտինի հետ քննարկել ՌԴ օդուժի գործողությունները Սիրիայում
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի օդուժի գործողություններով Սիրիայում և մտադիր է քննարկել այդ հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
«Ես անպայման կհանդիպեմ Պուտինի հետ, որպեսզի քննարկեմ նրա հետ իրավիճակը Սիրիայում և իմ մտահոգությունը կհայտնեմ այդ հարցի վերաբերյալ: Եթե մեր երկրներն ընկերներ են, ես կխնդրեմ նրան վերանայել Ռուսաստանի գործողությունները Սիրիայում», - ասել է նա «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հարցազրույցում: Այս մասին փոխանցում է «РИА Новости»-ն:
Էրդողանը նշել է, որ նա տվյալներ ունի, որ Սիրիայում հարվածներ են հասցվում նաև չափավոր ընդդիմությանը, սակայն չի նշել այդ տեղեկատվության աղբյուրը:

Աղբյուրը՝ «Zham.am»