Լրահոս

03.10.2015 10:50


Երևանի կենտրոնում երթևեկությունը կաթվածահար վիճակում է

Երևանի կենտրոնում երթևեկությունը կաթվածահար վիճակում է

Այսօր վաղ առավոտվանից Երևանում երթևեկությունը կաթվածահար է եղել։ Ճանապարհային ոստիկանությունը փակել է կենտրոնական և հարակից փողոցները, ինչը խցանումների պատճառ է դարձել։

Բանն այն է, որ այսօր անց է կացվելու «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» վազքի միջազգային կիսամարաթոնը։ Այն մեկնարկելու է Հանրապետության հրապարակում ու ներառելու է 4 վազքարշավ` կիսամարաթոն (21,097 կմ), փոխանցումավազք (2 x 10,550 կմ), 5 կմ վազք և 12–15 տարեկան դպրոցականների 2,5 կմ վազք:

Նախատեսվում է, որ 2020 թվականին Երևանում կանցկացվի արդեն միջազգային մարաթոնը:

Նշեք, որ փողոցները փակ լինելու մասին պատկան մարմինների կողմից նախապես չէր տեղեկացվել քաղաքացիներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը