Մերկել. «Հարկավոր է հաշվի առնել սիրիական ընդդիմության շահերը»
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վստահություն է հայտնել, որ Սիրիայի հակամարտության լուծման գործում պետք է հաշվի առնել ընդդիմության շահերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Газета.Ру»-ն, Մերկելը հայտարարել է նախօրեին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ուկրաինայի նախագահ Պետր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Շատ բարդ իրավիճակ ունենք: Մենք շփում ունենք Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Պարզ է, որ ապագայում Ասադը չի խաղա նույն դերը, այդ իսկ պատճառով հիմա մեզ անհրաժեշտ է ընդհանուր կոալիցիա», - հայտարարել է Մերկելը` հավելելով, որ քաղաքական քայլերը պետք է ռազմական քայլերից ավելին որոշեն:

7or.am