Աշխարհ

03.10.2015 11:04


ՕՊԵԿ–ի ձերբակալված նախագահն ազատ է արձակվել

ՕՊԵԿ–ի ձերբակալված նախագահն ազատ է արձակվել

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) նախագահ, Նիգերիայի նավթի նախկին նախարար Դիեզանի Ալիսոն Մադուկեն գրավի դիմաց ազատ է արձակվել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Մադուկեին և ևս չորս անձի ձերբակալել է լոնդոնյան ոստիկանությունը՝ կաշառք վերցնելու, կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքներով։

Վերցրել են Մադուկեի անձնագիրը՝ պարտավորեցնելով հարցաքննության ներկայանալ հոկտեմբերի 5–ին։

Նշենք, որ Մադուկեն նախագահում է ՕՊԵԿ–ը 2014թ. նոյեմբերի 27–ից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը