Աշխարհ

03.10.2015 10:20


Սիրիայում ՌԴ ավիահարվածների ժամանակ ԻՊ հրամանատարական կետ է ավերվել

Սիրիայում ՌԴ ավիահարվածների ժամանակ ԻՊ հրամանատարական կետ է ավերվել

ՌԴ օդա–տիեզերական ուժերի ավիացիոն խումբը Սիրիայում հերթական ռազմական գործողության ժամանակ վերացրել է «Իսլամական պետության» հրամանատարական կետերից մեկը։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկոն։

Նրա խոսքերով՝ մեկ օրվա ընթացքում Су-34, Су-24М և Су-25 ինքնաթիռները 14 թռիչք են իրականացրել։

«Օրվա ընթացքում ռուսական ավիացիոն խումբը շարունակել է կետային ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դիրքերին։ «Հմեյմիմ» ավիաբազայից Су-34, Су-24М և Су-25 ինքնաթիռները 14 թռիչք են իրականացրել, որոնց արդյունքում 6 ավիահարված է հասցվել ԻԼԻՊ–ի օբյեկտներին»,– հայտարարել է գեներալը։

ԻՊ ռազմական խմբավորումների ավերված հրամանատարական կետը տեղակայված էր Իդլիբ գավառի Հան–Շեյհուն բնակավայրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը