Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա ՕլանդըՓարիզում կայացած ասուլիսին «նորմանդյան քառյակի» հանդիպման արդյունքներն ամփոփելով՝ հայտարարել է, որ չարժե կապել ուկրաինական ճգնաժամը Սիրիայում ՌԴ գործողությունների հետ։
Նրա խոսքերով՝ Սիրիայի հակամարտության լուծմանը Ռուսաստանի մասնակցությունը չի փոխում Ֆրանսիայի դիրքորոշումն ուկրաինական խնդրի վերաբերյալ։ Ֆրանսիացի առաջնորդն ընդգծել է՝ սիրիական հարցի լուծմանը պետք է մասնակցեն ՌԴ–ն, ԱՄՆ–ը, Իրանը, տարածաշրջանի երկրները և ԵՄ–ն։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի, Ֆրանսդուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի բանակցությունները 4 ժամից ավելի են տևել։
Օլանդը հայտարարել է նաև, որ Ֆրանսիան մտադիր է մեծացնել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին հասցվող ավիահարվածների թիվը՝ նշելով, որ Ֆրանսիան, բացի ԻՊ–ից, այլ թիրախներ չի տեսնում Սիրիայում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի ավիահարվածների արդյունքում ոչնչացել է ԻՊ ահաբեկիչների ճամբարներից մեկը։
Օլանդը հավելել է, որ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը։ Ըստ նրա՝ Ռուսաստանը միշտ էլ աջակցել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին. ռուսական իշխանությունները նրան միշտ էլ սպառազինություն են մատակարարել, և Ռուսաստանը չի փոխել իր գործելակերպը. նա շարունակում է աջակցել Ասադին։
«Մենք պետք է վերադառնանք ժնևյան ձևաչափին. Ասադն ու ընդդիմությունը պետք է համերաշխություն գտնեն»,–ասել է Օլանդը։
Օլանդ. «Չարժե կապել ուկրաինական ճգնաժամը Սիրիայի իրավիճակի հետ»
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում կայացած ասուլիսին «նորմանդյան քառյակի» հանդիպման արդյունքներն ամփոփելով՝ հայտարարել է, որ չարժե կապել ուկրաինական ճգնաժամը Սիրիայում ՌԴ գործողությունների հետ։

7or.am