Վահան Հովհաննիսյանը Սերժ Սարգսյան–Գագիկ Ծառուկյան հակասությանը չի հավատում
-Կարծում եմ, որ ԱԺ փոխնախագահ տիկին Պետրոսյանի հրաժարականը լավ երևույթ չէր,-այսօր Մամուլի ազգային ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը,-կարծում եմ, որ տիկին Պետրոսյանը վատ փոխնախագահ չէր և ճիշտ կլիներ, որ մնար իր տեղում։ Բայց, վերջապես, իր կամ իր կուսակցության որոշումն է։
Թե ՀՅԴ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում ԲՀԿ-ի կողմից առաջադրած Սամվել Բալասանյանի թեկնածությանն ինչպե՞ս կքվեարկի, կորոշվի ՀՅԴ խմբակցության քաղխորհրդի նիստում։
-Ես Սամվել Բալասանյանի դեմ անձնապես ոչ մի բան չունեմ, շատ լավ ծանոթ էլ չեմ մոտիկից, բայց, ի վերջո, սա քաղաքական որոշում է և քաղաքական քննարկում է պահանջելու,-ասել է Վ. Հովհաննիսյանը։
Նա նաև ցավ է հայտնել, որ կոալիցիոն պայմանագրի 22 կետից որպես գործող պահպանվել է յուրաքանչյուր կուսակցությանը հատկացված քվոտայով պաշտոններ նշանակելու կետը միայն.
-Ամբողջական կոալիցիոն գործելաոճ է, այսինքն՝ այնքան կոալիցիոն, որ մի կուսակցության հաշվին մեկ այլ կուսակցություն լուծում է իր դիրքերի ամրապնդման հարցն ԱԺ-ում։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԱԺ փոխնախագահի փոփոխության հարցը պայմանավորված է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հակասությամբ, Վ. Հովհաննիսյանը պատասխանել է, որ ինքը նման հակասությունների չի հավատում։

-Թերահավատ մարդ եմ,-եզրափակել է նա։
7or.am