Լրահոս

02.10.2015 22:49


Արմավիր-Երևան ավտոճանապարհին դանակահարվել է 21-ամյա երիտասարդ

Արմավիր-Երևան ավտոճանապարհին դանակահարվել է  21-ամյա երիտասարդ

2015 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19:30-ին, Վաղարշապատի կենտրոնական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ու գոտկային շրջանի կտրած-ծակած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 1994 թվականին ծնված Խ.Գաբրիելյանը:

Պարզվել է, որ Խ.Գաբրիելյանը մարմնական վնասվածքներն ստացել է Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասի և Արմավիր-Երևան ավտոճանապարհի միջանկյալ հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքերի փորձանմուշներ, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը:

Քննություն է տարվում պարզելու դանակահարության հանգամանքները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը