Լրահոս

18.11.2009 18:23

Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանում և Ղարաբաղում այդ հարցերը դեռևս չեն քննարկվում»

Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանում և Ղարաբաղում այդ հարցերը դեռևս չեն քննարկվում»

Երեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություն էր արել, որ ԼՂՀ հարցի հետ կապված բանակցություններում արդեն քննարկվում է ազատագրված 7 շրջանների հանձնման խնդիրը և Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցիների հետ վերադարձը։

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին կոչ է արել, որ մեր արտաքին գերատեսչության ղեկավարը պարզաբանի այդ հայտարարությունը։

-Ես չգիտեմ, թե ում հետ է ադրբեջանական կողմը վարում այդ բանակցություններն այս հարցերի շուրջ, բայց պետք է  հստակեցնեմ, որ Հայաստանում և Ղարաբաղում այդ հարցերը դեռևս չեն քննարկվում։ Հիշեցնեմ, որ մոտ մեկ տարուց ավելի ադրբեջանցիները հրաժարվում էին բանակցել մադրիդյան փաստաթղթի հիման վրա, նույնիսկ լռում էին, որ այդպիսի փաստաթուղթ գոյություն ունի,-հայտարարել է արտգործնախարարը։

Է. Նալբանդյանը, ի թիվս նախորդ անգամների, այս անգամ ևս նշել է, որ բանակցություններն ընթանում են հիմնական հարցի շուրջ. «Դա Ղարաբաղի կարգավիճակի հարցն է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։