Աշխարհ

02.10.2015 21:54


Պահակին վերադարձնելու համար մոսկվացին սկսել է բռնաբարել հարևանուհիներին

Պահակին վերադարձնելու համար մոսկվացին սկսել է բռնաբարել հարևանուհիներին

Անսովոր կերպով է որոշել մարդկանց ուշադրությունն անվտանգության վրա սևեռել ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի բնակիչ Ալեքսանդր Դավիդովը: Ինչպես փոխանցում է «LifeNews»-ը, ամբողջ ամառվա ընթացքում նա հարձակվել է հարևանուհիների վրա։ Նա կանանց հետ մտնում էր վերելակ, իսկ հետո էլեկտրաշոկերի միջոցով փորձում կա՛մ վախեցնել նրանց, կա՛մ սեռական բնույթի գործողություններ կատարել:

Նշվում է, որ շենքի բնակիչները չէին կարող ճանաչել իրենց հարևաններին, քանի որ Դավիդովը մեջքի կողմից էր հարձակվում, և վախեցած կանայք չէին կարողանում նկարագրել նրան:

Ինչպես պարզվել է, տղամարդու ագրեսիայի պատճառը տան բնակիչների կողմից մուտքում տեղադրված տեսախցիկներից և պահակի ծառայություններից հրաժարվելն է եղել:

«2008 թվականին ես կորցրել եմ կնոջս. ավտովթարի հետևանքով նա մահացել է: Այդ պահից ես մենակ եմ ապրում և տեսախցիկների ու պահակի բացակայությունը մուտքում ես համարեցի ոչ անվտանգ: Որպեսզի սևեռեմ մարդկանց ուշադրությունն անվտանգության վրա, ես որոշեցի կանանց վրա հարձակվել մուտքում», - պատմել է Դավիդովը:

Իսկ ավելի լայն ուշադրություն գրավելու համար նա ընդլայնել է իր գործունեության տարածքը` որոշ հարձակումներ իրականացնելով նաև այլ թաղամասում, որպեսզի դրանց մասին լուրերը հնարավորինս լայն տարածվեն: Այժմ Դավիդովը ձերբակալված է: Դեպքերի առթիվ տարվում է քննություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը