Լրահոս

02.10.2015 15:44


Գերմանիայի դեսպան. «Շատ կարևոր է, որ սրումը կանխվի»

Գերմանիայի դեսպան. «Շատ կարևոր է, որ սրումը կանխվի»

ՀՀ–ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն այսօր լրագրողներին ասել է, որ մտահոգված են ղարաբաղյան հակամարտության շփման գոտում վերջին շրջանում արձանագրվող դեպքերով։

«Շատ կարևոր է, որ սրումը կանխվի։ Դա ԵԱՀԿ Մինսկի խմբի գործն է։ Պետք է թուլացնել լարվածությունը և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծել հակամարտության խաղաղ կարգավորման համար»,-ասել է դեսպանը։

Նշենք, որ հաջորդ տարի Գերմանիան դառնալու է ԵԱՀԿ-ի համանախագահող երկիր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը