Էլբրուսի գագաթին «մոռացված» ծանրաձողը տարել է տեղաբնակներից մեկը
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Կաբարդինո Բալկարիայում: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի սկզբին ուժային եռամարտի սպորտի վարպետ Անդրեյ Ռոդիչևը 75 կգ-նոց ծանրաձող է բարձրացրել Էլբրուսի գագաթին։ Այդկերպ մարզիկը փորձել է ուշադրություն հրավիրել Մուրմանսկ քաղաքում այդ սպորտաձևի զարգացման անհրաժեշտության վրա։
Նախատեսվում էր, որ ծանրաձողն իջեցվելու է 2 շաբաթ անց: Սակայն երբ Ռոդիչևը բարձրացել է Էլբրուս, պարզվել է, որ այն անհետացել է: Այդ մասին սեպտեմբերի 16-ին մարզիկը հայտնել էր իրավապահ մարմիններին:
Պարզվել է, որ ծանրաձողն իջեցրել է տեղի բնակիչը, ով այն աղբի տեղ է դրել: Կաբարդինո Բալկարիայի Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ անհետացած ծանրաձողը գտնվել է և փոխանցվել Տիրնիաուզ քաղաքի ոստիկանության բաժանմունք:

7or.am