Ռուսական ավիացիան «գլխատել է» ԻԼԻՊ–ի խմբավորումերից մեկին
Ռուսական ինքնաթիռները կրկնակի հարված են հասցրել ահաբեկիչների ստորերկրյա հրամանատարական կետին Համայում՝ այդկերպ կանխելով դրա հետագա վերականգնումը և, փաստորեն, ղեկավարությունից զրկելով ԻԼԻՊ–ի տեղական խմբավորումներից մեկին։
«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ ներկայումս ցամաքային ուժերը պատրաստվում են գրոհել հենց այդ ուղղությամբ։
Սիրիական ԶՈւ–ն մեծացնում է Համայի ստորաբաժանումները, քանի որ մի քանի օրից մտադիր է զանգվածային ցամաքային գործողություն սկսել, գրոհել ահաբեկիչների արևմտյան դիրքերը և վերացնել Հոմսն ու Համան իրար կապող մայրուղու շրջափակումը։
Ներկայումս այդ ռազմաճակատում լրացուցիչ տանկային ստորաբաժանումներ են կենտրոնացվում։
Ռուսական ավիացիան շարունակում է հարվածներ հասցնել իսլամիստների հրամանատարական կետերին, ոչնչացնել զինամթերքի և վառելիքի պահեստները։ Միայն մեկ շրջանում կառավարական ուժերին դիմակայում է մոտ 5 հազ իսլամիստ։ Հարվածները հասցվում են Համա, Սալամիա, Հոմս աշխարհագրական եռանկյունու ուղղությամբ։ Եթե գրոհը հաջող ավարտվի, սիրիական բանակն արդեն կարող է ազատ գործել Փալմիրայում։
Յուրաքանչյուր ավիահարվածի նախորդում է հետևյալ ձայնագրությունը. «Ուշադրությո՛ւն, ուշադրությո՛ւն. այստեղ հատուկ գործողություն է իրականացվելու։ Խնդրում ենք բոլոր խաղաղ բնակիչներին ժամանակավորապես լքել իրենց տները և տեղափոխվել սիրիական բանակի կենտրոնակայաններ։ Ձեզ ապաստարան և բժշկական օգնություն կտրամադրվի»։
Կառավարական ուժերը խնդրում են քաղաքացիներին լքել ռազմական գործողությունների տարածքը՝ մարդկային կորուստներից խուսափելու համար, գրոհայիններին էլ առաջարկում են զենքերը վայր դնել։ Իսլամիստների վերահսկողության տակ գտնվող տարածքներ թռուցիկներ են նետվում, որոնցում գրոհայիններին միացած տեղաբնակներին համաներում են խոստանում։
Վերջին կենտրոնակայանը Համայի մոտ է, որով կարող են անցնել խաղաղ բնակիչները։ Հենց այնտեղ էլ մարդասիրական միջանցք է կազմակերպվել։
Այդ հատվածում զինվորականների հիմնական խնդիրն ահաբեկիչների կրակակետերի ոչնչացումն է՝ բացառելու բնակելի թաղամասերի գնդակոծումները։

7or.am