Աշխարհ

02.10.2015 18:25


«Forbes»–ն Ուորրեն Բաֆֆեթին համարել է ԱՄՆ ամենաշռայլ բարերարը

«Forbes»–ն Ուորրեն Բաֆֆեթին համարել է ԱՄՆ ամենաշռայլ բարերարը

«Berkshire Hathaway» բորսայի ղեկավար Ուորրեն Բաֆֆեթը, որի ունեցվածքը կազմում է մոտ 62 մլրդ դոլար, «Forbes»-ի կողմից ճանաչվել է ԱՄՆ-ի ամենաառատաձեռն բարերար:

Այսպես, օրինակ, 2014թ. Բաֆֆեթը նվիրաբերել է 2,8 մլրդ դոլար, որից 2,1 մլրդ դոլարը փոխանցել է Բիլ և Միլինդա Գեյցերի հիմնադրամին՝ «Berkshire Hathaway»-ի բաժնետոմսերի տեսքով:

Նշվում է, որ Բաֆֆեթի նվիրատվությունների ընդհանուր թիվը կազմում է 22,7 մլրդ դոլար: Վարկանշային աղյուսակի երկրորդ տեղում են հայտնվել Բիլ և Միլինդա Գեյցերը, որոնց հիմնադրամը 2014-ին 1,3 մլրդ դոլար է տրամադրել պոլիոմիելիտի, մալարիայի, տուբերկուլյոզի, ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարին:

Ցանկում երրորդ տեղն է զբաղեցրել Ջորջ Սորոսը, ով 2014-ին բարեգործության վրա ծախսել է 733 մլն դոլար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը