Սիրիայի բանակը զանգվածային ցամաքային գործողություն կիրականացնի Համայում
Սիրիական բանակը պատրաստվում է զանգվածային հակաահաբեկչական գործողություն ծավալել Համա գավառի հարավում։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, հայտարարել է Համայի հարավային ծայրամասի զրահատանկային զորքերի հրամանատար Բասսամ Ահմադ Մայրուբը։
«Մոտ ժամանակներս մենք զանգվածային գործողություններ կսկսենք ընդդեմ ահաբեկչական խմբավորումների Համայի հարավում... Սիրիական բանակը ցամաքային հանձնարարություն կկատարի»,–ասել է նա՝ ընդգծելով, որ սիրիական զինվորականները հույս ունեն օդից աջակցություն ստանալ։
Սիրիայի Արաբական Հանրապետության հրամանատարության հիմնական խնդիրն է ապահովել Հոմսն ու Համան միացնող մայրուղու անտվանգությունը, որոնք գտնվում են կառավարական ուժերի վերահսկողության տակ։ Սակայն դրանց արանքում գտնվող բնակավայրերը հանդիսանում են ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ «Ջեբհաթ ան–Նուսրայի» և «Իսլամական պետության» սիրիական հիմնական հենակետերը։
Նշվում է, որ սիրիական բանակի հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել են «Ջեբհաթ ան–Նուսրայի» 3 դաշտային հրամանատար և 107 գրոհային։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սիրիական բանակին օդային աջակցություն կտրամադրվի՝ բացառելով ցամաքային գործողությունները։

7or.am