Հայաստանում հոկտեմբերի 19-20-ը անցկացվելու է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության խորհրդաժողովը։
Միջոցառմանը մասնակցելու են նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբերն Յագլանդը, ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն և Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձնակատար Թոմաս Համերբերգը, ովքեր հանդես կգան ելույթներով։
Բացի դրանից, խորհրդաժողովին կմասնակցեն նաև տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Յան Միկալեֆը, ԵԽԽՎ պատգամավորներ, Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և օտարերկրյա լրագրողներ։
Մովլութ Չավուշօղլուն կժամանի Երևան