7 երկիր ՌԴ–ին կոչ է արել դադարեցնել ավիահարվածները
Ֆրանսիայի, Գերմանիայի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-իիշխանությունները կոչ են անում ՌԴ իշխանություններին դադարեցնել Սիրիայում ընդդիմության դիրքերին հասցվող ավիահարվածները։ Այդ երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որում նաև ասվում է, որ Ռուսաստանը պետք է իր ուժերը կենտրոնացնի «Իսլամական պետության» դեմ պայքարի վրա։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությանը:
«Խորապես մտահոգված ենք Սիրիայում ռուսական ավիացիայի ներկայությամբ, մասնավորապես՝ Հոմսի և Իդլիբի շրջաններում իրականացվող ավիահարվածների փաստով: Կատարվածի հետևանքով այս տարածքներում խաղաղ բնակիչներ են զոհվել։ Անհանգստացնում է նաև հակամարտության էսկալացիայի հնարավորությունը»,- ասված է այդ հայտարարությունում:
7 երկիր ՌԴ–ին կոչ է արել դադարեցնել ավիահարվածները
Ֆրանսիայի, Գերմանիայի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի իշխանությունները կոչ են անում ՌԴ իշխանություններին դադարեցնել Սիրիայում ընդդիմության դիրքերին հասցվող ավիահարվածները։ Այդ երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որում նաև ասվում է, որ Ռուսաստանը պետք է իր ուժերը կենտրոնացնի «Իսլամական պետության» դեմ պայքարի վրա։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությանը:

7or.am