Լրահոս

02.10.2015 11:55


Աչքին հարված ստանալուց հետո ուսանողին դանակահարել է

Աչքին հարված ստանալուց հետո ուսանողին դանակահարել է

Սեպտեմբերի 30-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել բուհերից մեկի 2-րդ կուրսի ուսանող, 1994 թ. ծնված Խաչիկ Գ.-ին դանակահարելու մասին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի միջանկյալ հատվածում գտնվող հողատարածքում, վիճաբանության ժամանակ, Խաչիկ Գ.-ն բռունցքով հարվածել է 1990 թ. ծնված Տիգրան Մ.-ի աչքին, ինչից հետո վերջինս դանակով հարվածել է Խաչիկ Գ.-ին:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 19.40-ին, Տիգրան Մ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Այս խորագրի վերջին նյութերը