Աշխարհ

02.10.2015 11:16


Մեկնարկում է «Նոր ալիք» միջազգային մրցույթը

Մեկնարկում է «Նոր ալիք» միջազգային մրցույթը

Այսօր Սոչիում մեկնարկում է երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը։ Այս տարի մրցույթի մասնակցում է 12 երկրի՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Հունաստանի, Ինդոնեզիայի, Իտալիայի, Ղազախստանի, Լատվիայի, Ուկրաինայի, Խորվաթիայի, Շվեյցարիայի 15 կատարող: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստ»-ին։

Ժյուրիի նախագահը կոմպոզիտոր Իգոր Կրուտոյն է, դրա կազմում են ընդգրկվել նաև Ֆիլիպ Կիրկորովը, Իգոր Նիկոլաևը, Վալերիան, Լեոնիդ Ագուտինը, Լայմա Վայկուլեն, Կոնստանտին Մելաձեն, Անի Լորակը, Անժելիկա Վառումը:

Ի դեպ, առաջին անգամ «Նոր ալիքն» անց է կացվելու ոչ թե Յուրմալայում, այլ Սոչիում։

Մրցույթը եզրափակվելու է հոկտեմբերի 11-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը