Աշխարհ

02.10.2015 11:11


ԱՄՆ և ՌԴ զինվորականներն առաջին խորհրդակցություններն են անցկացրել Սիրիայում

ԱՄՆ և ՌԴ զինվորականներն առաջին խորհրդակցություններն են անցկացրել Սիրիայում

ՌԴ Պաշտպանության նախարարությունը և Պենտագոնը մոտ մեկ ժամ քննարկել են Սիրիայում հակամարտություններից խուսափելու ուղիները։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեստը։

«Այսօր ԱՄՆ ՊՆ պաշտոնական անձանց և ռուս գործընկերների միջև հեռախոսազրույց է կայացել։ Այն տևել է մոտ մեկ ժամ՝ տեսակոնֆերանսի ռեժիմով»,–հայտարարել է Էռնեստը։

Նրա խոսքերով՝ ամերիկյան կողմից խոսակցությանը մասնակցել է միջազգային անվտանգության հարցերով պաշտանոթյան նախարարի օգնական Ալիսա Սլաթքենը։

«Քննարկումը նվիրված էր նրան՝ ինչպես կարող են ՌԴ–ն և ԱՄՆ–ը համագործակցել Սիրիայում հնարավոր բախումները կանխելու համար»,–ասել է Էռնեստը։

Ավելի վաղ ԱՄՆ ՊՆ պաշտոնյաներից մեկը հաղորդել էր, որ ռուս և ամերիկացի զինվորականները տեսակոնֆերանս կունենան հինբշաբթի։

Պաշտպանության ղեկավար Էշթոն Քարթերն էլ հայտարարել էր, որ բանակցությունների ժամանակ կքննարկվեն տեղեկատվության փոխանակման, ԱՄՆ զինվորականների անվտանգության և նշված տարածաշրջանում ամերիկյան պաշտպանական քաղաքականության անփոփոխության հարցերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը