Աշխարհ

02.10.2015 10:40


Նեթանյահուն համոզված է, որ Իրանի հրթիռներն ուղղված են Եվրոպայի և ԱՄՆ–ի դեմ

Նեթանյահուն համոզված է, որ Իրանի հրթիռներն ուղղված են Եվրոպայի և ԱՄՆ–ի դեմ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համոզված է, որ Իրանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ է պատրաստում նաև Եվրոպայի և ԱՄՆ–ի, այլ ոչ միայն Իսրայելի դեմ։ «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ Նեթանյահուն հանդես է եկել ՄԱԿ ԳԱ նիստի ժամանակ։

«Մի՛ կարծեք, որ Իրանը սպառնալիք է միայն Իսրայելի համար։ Իրանը նաև միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ է ստեղծում, որոնք միջուկային մարտագլխիկներ ունեն։ Իրանն արդեն ուներ հրթիռներ, որոնք Իսրայելի տարածք էին հասնում. դրանք ուղղված են ոչ միայն մեր դեմ. դրանք նախատեսված են ձե՛ր համար՝ Եվորպայի, ԱՄՆ–ի»,–նշել է Նեթանյահուն։

Վարչապետը նաև նշել է, որ պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել Պաղեստինի իշխանությունների հետ։

«Ես պատրաստ եմ խաղաղ բանակցություններ սկսել Պաղեստինի հետ՝ առանց նախապայմանների»,–ասել է Նեթանյահուն՝ հավելելով, սակայն, որ ինքնավարության ղեկավարը հրաժարվում է այդ առաջարկից, քանի որ պատրաստ չէ խաղաղ կարգավորմանը։

Ավելի վաղ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ էր արել պաղեստինցիներին և իսրայելցիներին խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կսրեն իրավիճակը, ինչպես նաև հանդես էր եկել Երուսաղեմում առկա սրբությունների համար ստատուս քվոյի պահպանման կոչով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը