Լրահոս

02.10.2015 08:09


ՃՏՊ Սևան քաղաքում և Գեղամավան գյուղում

ՃՏՊ Սևան քաղաքում և Գեղամավան գյուղում

Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.34-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW 318» մակնիշի 35 OT 264 պետհամարանիշով (վարորդ` 1991 թ. ծնված Գ. Խ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Նաիրյան փողոցի թիվ 148 շենքի պատին:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Խ.-ին, ով տարբեր աստիճանի մարնական վնասվածքներով հոսպիտալացվել Սևանի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

***

Հոկտեմբերի 1-ին, ժամը 18.56-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գեղամավան գյուղի կենտրոնական ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ 2107» մակնիշի 01 ZZ 044 (վարորդ` 1993 թ. ծնված Դ. Ս.) և «ՎԱԶ 2110» մակնիշի 34 TS 660 պետհամարանիշներով (վարորդ` 1977 թ. ծնված Ա. Ա.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2110»-ի վարորդ Ա. Ա.-ը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:

Այս խորագրի վերջին նյութերը