Լրահոս

02.10.2015 00:00


Այսօր տեղի կունենա «Չե՛ք անցկացնի»–ի համապետական հանրահավաքը

Այսօր տեղի կունենա «Չե՛ք անցկացնի»–ի համապետական հանրահավաքը

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18.00-ին, Ազատության հրապարակում «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը համապետական հանրահավաք է իրականացնելու։ Իսկ հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովում սպասվում է Սահմանադրության նախագծի քվեարկությունը:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Բաղրամյան 26-ի ազդեցության տակ գտնվող ուժերը հանգիստ պայմաններում անցկացնեն Հայաստանի պետական համակարգը կազմաքանդող նախագծի քվեարկությունը։ Այս ուրբաթ մենք ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք մեր համախմբվածությունը և վճռականությունը: Այդ օրը հարթակում կլինեն նաև բոլոր ընդդիմադիր ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների և հանրային սեկտորի ներկայացուցիչները»,-ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը