Սաուդյան Արաբիան ՌԴ–ից պահանջում է դադարեցնել ավիահարվածները Սիրիայում
Սաուդյան Արաբիան Ռուսաստանից պահանջում է դադարեցնել Սիրիայի տարածքում հասցվող ավիահարվածները։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ–ում այդ երկրի ներկայացուցիչ Աբդալլա ալ–Մուալլիմին։
Նա ավելացրել է, որ «Իսլամական պետության»զինյալները չեն գտնվում Հոմսի և Համայի այն շրջաններում, որոնք նախօրեին ՌԴ ռազմաօդային ուժերի ավիահարվածների թիրախ էին դարձել։ Այս մասին տեղեկացնում է «Комсомольская правда»–ն՝ «Al Arabiya News»–ին հղումով։
«Իմ երկրի պատվիրակությունը խիստ մտահոգություն է հայտնում ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք ռուսական զորքերն իրականացրել են Սիրիայում։ Մենք պահանջում ենք, որ դրանք անհապաղ դադարեցվեն և չկրկնվեն»,–ասել է նա։
Սաուդյան Արաբիան ՌԴ–ից պահանջում է դադարեցնել ավիահարվածները Սիրիայում
Սաուդյան Արաբիան Ռուսաստանից պահանջում է դադարեցնել Սիրիայի տարածքում հասցվող ավիահարվածները։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ–ում այդ երկրի ներկայացուցիչ Աբդալլա ալ–Մուալլիմին։
Նա ավելացրել է, որ «Իսլամական պետության» զինյալները չեն գտնվում Հոմսի և Համայի այն շրջաններում, որոնք նախօրեին ՌԴ ռազմաօդային ուժերի ավիահարվածների թիրախ էին դարձել։ Այս մասին տեղեկացնում է «Комсомольская правда»–ն՝ «Al Arabiya News»–ին հղումով։

7or.am