Աշխարհ

01.10.2015 15:10


Փոքրիկը կանգնել էր 8–րդ հարկի բաց պատուհանագոգին, մինչ մայրը ճաշ էր եփում (տեսանյութ)

Փոքրիկը կանգնել էր 8–րդ հարկի բաց պատուհանագոգին, մինչ մայրը ճաշ էր եփում (տեսանյութ)

Սարսափ առաջացնող դեպք է տեղի ունեցել ՌԴ Չելյաբինսկի շրջանում գտնվող Միասս քաղաքում: Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է՝ ինչպես է փոքր երեխան բավականին տևական ժամանակ կանգնած մնում 8–րդ հարկի բաց պատուհանագոգի վրա՝ առանց որևէ բանից բռնվելու:

«ТРК ЗВЕЗДА»-ի փոխանցմամբ` դիմացի շենքից տեսանյութը նկարահանող երիտասարդ զույգն անմիջապես փրկարարների է կանչել: Բարեբախտաբար, միջադեպի հետևանքով երեխան չի տուժել:

Տեսանյութը մեծ արձագանք է ստացել համացանցում, որի օգտատերերը երեխայի մորն անպատասխանատու են անվանել և նույնիսկ կասկածի տակ դրել նրա հոգեկան առողջությունը։

Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ երեխայի մայրը հայտնել է, որ պարզապես բացել էր պատուհանը, որպեսզի խոհանոցում ճաշ պատրաստելու ժամանակ սենյակում շոգ չլինի: Երբ նա մի քանի վայրկյանով դուրս է եկել խոհանոցից, երեխան անմիջապես բարձրացել է պատուհանի վրա:

«Ես որոշեցի չվախեցնել նրան և կամաց կանչեցի: Նա միանգամից իջավ, իսկ ես մոտ 20 րոպե լաց էի լինում»,–պատմել է կինը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները դաստիարակչական զրույց են անցկացրել երեխայի ծնողների հետ և խորհուրդ տվել կողպեքով պատուհաններ տեղադրել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը