Աշխարհ

01.10.2015 14:00


ԱՄՆ–ը ողջունում է ՌԴ գործողությունները Սիրիայում, եթե դրանք իսկապես ուղղված են ԻՊ դեմ

ԱՄՆ–ը ողջունում է ՌԴ գործողությունները Սիրիայում, եթե դրանք իսկապես ուղղված են ԻՊ դեմ

ԱՄՆ–ը ողջունում է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում, եթե դրանք իսկապես ուղղված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, այդ մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

Միաժամանակ, Քերրին ընգծել է, որ ըստ ԱՄՆ դիրքորոշման՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հրաժարական տա, քանի որ Սիրիայում խաղաղության հաստատումը հնարավոր չէ այնքան ժամանակ, քանի դեռ Ասադը նախագահի պաշտոնում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը