Աշխարհ

01.10.2015 18:10


Ֆրանսիան նշել է այն պայմանները, որոնց դեպքում կմիանա ԻՊ դեմ լայն կոալիցիային

Ֆրանսիան նշել է այն պայմանները, որոնց դեպքում կմիանա ԻՊ դեմ լայն կոալիցիային

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը երեք պայման է ներկայացրել, որոնց կատարման դեպքում Ֆրանսիան պատրաստ է միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ լայն կոալիցիային: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք լսել ենք Ռուսաստանի նախաձեռնության մասին և պատրաստ ենք գործել Ռուսաստանի և այլ երկրկների հետ համատեղ երեք պայմանի իրականացման դեպքում», - ելույթ ունենալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում՝ հայտարարել է Ֆաբիուսը:

Ըստ նրա` առաջին պայմանն այն է, որ պայքարը պետք է ուղղվի բացառապես ահաբեկիչների, այլ ոչ թե սիրիական ընդդիմության դեմ: Երկրորդը լայն քաղաքական գործընթացն է, որը պետք է ավարտվի նախագահ Բաշար Ասադի հեռացմամբ: Երրորդ պայմանը քլորից և տակառային ռումբերից հրաժարվելն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը