Աշխարհ

01.10.2015 13:37


Եվրոպայի լիգա. «Բորուսիա»–ն արտագնա հանդիպում կունենա ՊԱՕԿ–ի հետ

Եվրոպայի լիգա. «Բորուսիա»–ն արտագնա հանդիպում կունենա ՊԱՕԿ–ի հետ

Եվրոպայի լիգայի խմբային փուլի 2–րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»–ն այսօր արտագնա հանդիպում կունենա հունական ՊԱՕԿ–ի հետ։ Հանդիպման մեկնարկը երևանյան ժամանակով 23:05–ին է։

C խմբում «Բորուսիա»–ն համարվում է գլխավոր առաջատարը։ Բացի հունական ակումբից՝ այդ խմբում գերմանացիների մրցակիցներն են ռուսական «Կրասնոդար»–ը և ադրբեջանական «Գաբալա»–ն։

Տեղեկացնենք, որ հունական թիմի հետ խաղին հաջորդելու է Բունդեսլիգայի կլասիկոն։ Մրցելու են Մյունխենի «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան»։

Հնարավոր է՝ հենց այդ պատճառով էլ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հանգստի է ուղարկել «իշամեղուների» հիմնական կազմի 5 ֆուտբոլիստներին։ Հունաստան չեն գնացել Մաթս Հումելսը, Սոկրատիս Պապաստատոպուլոսը, Սինդզի Կագավան, Իլկայ Գյունդոգան և Պիեռ–Էմերիկ Օբամեյանգը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը