Աշխարհ

01.10.2015 20:05


Ականատեսները գողացել և վաճառել են բեռնատարից թափված օղին

Ականատեսները գողացել և վաճառել են բեռնատարից թափված օղին

ՌԴ Տվերսկի շրջանում օղի տեղափոխող բեռնատար է կողաշրջվել: «Tvernews»-ի փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել М10 մայրուղու 257-րդ կիլոմետրին:

«Ռենո Պրեմիում» բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան շրջվել է, և օղով լի տուփերը հայտնվել են ճանապարհի վրա: Ինչպես պատմել են ականատեսները, նույն վարկյանին գտնվել են մարդիկ, ովքեր մինչև ոստիկանության ժամանելը սկսել են տանել օղին և վաճառել մեկ շիշը 25 ռուբլիով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը