Միայն սեփական աթոռի մասին մտածող ղեկավարը նույնիսկ տեսականորեն չի կարող պահանջներ ներկայացնել
Երեկ Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հայտարարել է, որ սահմանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ցանկալի է լսել ՀԱՊԿ-ի լուրջ արձագանքը:
Ըստ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետի («Հանրապետության Նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում եւ ազատում է զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը»)՝ այդ հայտարարությունը, ընդ որում` ավելի կոշտ ձևակերպումներով, պետք է աներ մեր երկրի նախագահի աթոռը զբաղեցնող անձը, քանի որ եթե երկիրը դառնում է այս կամ այն միջազգային կազմակերպության լիարժեք անդամ, նա դառնում է ոչ միայն պարտավորված, այլ իր հերթին պարտավորում է կազմակերպության մյուս անդամ-պետություններին, հատկապես երբ խոսքն այնպիսի կառույցների մասին է, ինչպիսին է, օրինակ, ՀԱՊԿ-ը, որը պարտավորություն է ստանձնել ապահովել անդամ-պետությունների անվտանգությունը:
Սակայն թե՛ ներքին, թե՛ արտաքին ասպարեզում (շնորհիվ «նախաձեռնողական», «և՛, և՛»-ի քաղաքականության) լեգիտիմություն չունեցող, միայն սեփական աթոռի մասին մտածող ղեկավարը նույնիսկ տեսականորեն չի կարող պահանջներ ներկայացնել, քանի որ լեգիտիմությունն է հանդիսանում այն կարևորագույն գործիքներից մեկը, որը հնարավորություն է տալիս երկրի ղեկավարին պահանջներ ներկայացնել: Իսկ մենք ունենք այն, ինչ ունենք, դրա համար էլ այսօրվա վիճակում ենք:
Հ.Գ.: Ի դեպ, ինչպես տեսնում եմ, պաշտոնական Երևանն այդպես էլ չարձագանքեց Ուորլիքի` անկեղծ բանակցային գործընթաց ծավալելու կոչին: Հետաքրքիր է.... հետաքրքիր և մտահոգիչ:
Միայն սեփական աթոռի մասին մտածող ղեկավարը նույնիսկ տեսականորեն չի կարող պահանջներ ներկայացնել
Երեկ Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հայտարարել է, որ սահմանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ցանկալի է լսել ՀԱՊԿ-ի լուրջ արձագանքը:
Ըստ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետի («Հանրապետության Նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում եւ ազատում է զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը»)՝ այդ հայտարարությունը, ընդ որում` ավելի կոշտ ձևակերպումներով, պետք է աներ մեր երկրի նախագահի աթոռը զբաղեցնող անձը, քանի որ եթե երկիրը դառնում է այս կամ այն միջազգային կազմակերպության լիարժեք անդամ, նա դառնում է ոչ միայն պարտավորված, այլ իր հերթին պարտավորում է կազմակերպության մյուս անդամ-պետություններին, հատկապես երբ խոսքն այնպիսի կառույցների մասին է, ինչպիսին է, օրինակ, ՀԱՊԿ-ը, որը պարտավորություն է ստանձնել ապահովել անդամ-պետությունների անվտանգությունը:
Սակայն թե՛ ներքին, թե՛ արտաքին ասպարեզում (շնորհիվ «նախաձեռնողական», «և՛, և՛»-ի քաղաքականության) լեգիտիմություն չունեցող, միայն սեփական աթոռի մասին մտածող ղեկավարը նույնիսկ տեսականորեն չի կարող պահանջներ ներկայացնել, քանի որ լեգիտիմությունն է հանդիսանում այն կարևորագույն գործիքներից մեկը, որը հնարավորություն է տալիս երկրի ղեկավարին պահանջներ ներկայացնել: Իսկ մենք ունենք այն, ինչ ունենք, դրա համար էլ այսօրվա վիճակում ենք:
Հ.Գ.: Ի դեպ, ինչպես տեսնում եմ, պաշտոնական Երևանն այդպես էլ չարձագանքեց Ուորլիքի` անկեղծ բանակցային գործընթաց ծավալելու կոչին:
Հետաքրքիր է.... հետաքրքիր և մտահոգիչ:
Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից