Աշխարհ

01.10.2015 21:38


Փարիզում ծխախոտի մնացորդ նետողը կտուգանվի 68 եվրոյով

Փարիզում ծխախոտի մնացորդ նետողը կտուգանվի 68 եվրոյով

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի իշխանությունները հայտարարել են, որ հոկտեմբերի 1-ից բոլոր այն մարդիկ, ովքեր ծխախոտի մնացորդները գցում են դրսում, տուգանվելու են 68 եվրոյով։

Ինչպես տեղեկանցում է «Reuters»-ը, ամեն տարի Փարիզի փողոցներից հավաքվում է 350 տոննա ծխախոտի մնացորդ: Նման իրավիճակը բացասական է ազդում քաղաքի տեսքի վրա, այդ պատճառով էլ քաղաքի իշխանություները որոշել են լուրջ պայքար մղել փողոցներն աղտոտողների դեմ:

«Բացի այն հանգամանքից, որ ծխախոտի մնացորդները նվազեցնում են լանդշաֆտի գեղագիտական արժեքը՝ նրանք աղտոտում են շրջակա միջավայրը, քանի որ թունավոր նյութեր են պարունակում, որոնք ներթափանցում են հողի և ջրի մեջ», - ասված է մայրաքաղաքի իշխանությունների կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը