Քաղաքական

01.10.2015 12:09


ՀՀ իշխանությունն էր դիմել Սամվել Կարապետյանին՝ ՀԷՑ–ի ձեռք բերման հարցով

ՀՀ իշխանությունն էր դիմել Սամվել Կարապետյանին՝ ՀԷՑ–ի ձեռք բերման հարցով

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններն էին դիմել «Տաշիր Գրուպ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանին ՀԷՑ–ի ձեռք բերման հարցով։ Դա քննարկվել է նաև ՀԷՑ–ի բաժնետեր «Ինտեր ՌԱՕ» ընկերության հետ։

–Ընդառաջելով մեր խնդրանքին՝ կարճ ժամանակահատվածում «ՏԱՇԻՐ» խումբը բանակցեց և արդեն ստորագրեց Հայաստանում էներգետիկ ակտիվների ձեռք բերման պայմանագիրը «Ինտեր ՌԱՕ» խմբի հետ, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը,–հավելել է Հ. Աբրահամյանը,–կարող ենք փաստել նաև, որ սակագները հիմնավորված են. դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա:

Հ. Աբրահամյանը նշել է, որ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016թ. օգոստոսի 1-ը Կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագների տարբերությունը ամսական մինչև 250 կվ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար։ Այս կապակցությամբ էլ Հ. Աբրահամյանն իր երախտագիտությունն է հայտնել Ս. Կարապետյանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը