Աշխարհ

01.10.2015 13:10


ՌԴ–ն չի պահանջել ԱՄՆ–ից ազատել Սիրիայի օդային տարածքը

ՌԴ–ն չի պահանջել ԱՄՆ–ից ազատել Սիրիայի օդային տարածքը

Կրեմլում «անկոռեկտ» են համարել այն տեղեկատվությունը, թե Ռուսաստանն, իբր, պահանջել է ԱՄՆ–ից ազատել Սիրիայի օդային տարածքը։

«Այդ ձևակերպումը միանգամայն անտեղի է։ Անշուշտ, խոսքն այստեղ պահանջների մասին չէ»,–«Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Քարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ–ի և «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիայի այլ երկրների հետ տեղեկատվական փոխգործակցություն է իրականացվում։

Ինչպես հաղորդել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, ամերիկյան ղեկավարությունը Ռուսաստանից դիմում չի ստացել Սիրիայում ծայրահեղականների դիրքերին հասցվող ավիահարվածները դադարեցնելու վերաբերյալ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԶԼՄ–ում տեղեկություններ էին տարածվել, որ ռուս պաշտոնատար անձինք պահանջել են ԱՄՆ–ից հեռացնել ամերիկյան ինքնաթիռները Սիրիայի օդային տարածքից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը