ԱՄՆ–ը կարծում է, որ Ռուսաստանը կրակի վրա յուղ է լցնում
ԱՄՆ–ը չի վստահում, որ Սիրիայում ռուսական կործանիչների թիրախում եղել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները միայն։ Այս մասին հայտնում է «The Guardian»–ը՝ նշելով, որ Սիրիայում ավիահարվածներ հասցնելով՝ Ռուսաստանը կրակի վրա յուղ է լցնում։
«The Guardian»–ը գրում է, որ իրականում ՌԴ–ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հիմնական հակառակորդ, ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի դիրքերին։ Մասնավորապես, ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Էշթոն Քարթերն ասել է, որ Ռուսաստանն ավիահարվածներ է հասցրել այն հատվածներում, որտեղ ԻՊ անդամներ չկան:
«Մի կողմից Ռուսաստանը հայտարարում է, որ իր նպատակը ԻՊ դեմ պայքարելն է, մյուս կողմից օգնում է Ասադի ռեժիմին: Իսլամիստների դեմ պայքարը չպետք է ուղեկցվի զուգահեռաբար քաղաքական նպատակներով, այլապես սիրիական պատերազմն ավելի կծավալվի»,-նշել է նա։

7or.am