Պեսկով. «Իրաքը ռազմական օգնություն չի խնդրել ՌԴ–ից»
ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Իրաքը ռազմական օգնության խնդրանքով չի դիմել ՌԴ–ին։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»–ը։
Պեսկովը հիշեցրել է նախօրեին Բաղդադի հայտարարությունը, որում Իրաքը հավանություն է տվել Սիրիայում ավիահարվածներ հասցնելու ՌԴ նախագահի որոշմանը՝ հասկանալով հանդերձ, որ ռազմական գործողությունները վերաբերում են միայն Սիրիայի Արաբական Հանրապետությանը։
Ավելի վաղ Իրաքի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասըր Նուրի Մուհամմեդը հայտարարել էր, որ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարելու Ռուսաստանի մտադրությունը դրական ազդեցություն կունենա նաև Իրաքի վրա։

7or.am