Աշխարհ

01.10.2015 11:26


ԻՊ դեմ Ռուսաստանի պայքարը կարող է իրականացվել նաև Սիրիայի սահմաններից դուրս

ԻՊ դեմ Ռուսաստանի պայքարը կարող է իրականացվել նաև Սիրիայի սահմաններից դուրս

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Ռուսաստանի պայքարը չի բացառվում, որ կիրականացվի նաև Սիրիայի սահմաններից դուրս։ «Россия-24»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը։

«Ես ոչ մի սցենար չեմ բացառում, քանի որ միայն մեկ հատվածում պայքարելով՝ հնարավոր չէ լուծել ԻՊ-ի հարցը: Ներեցեք կոպիտ համեմտության համար, բայց միջատներին թունավորելիս անիմաստ է նրանց պարզապես հարևանի տուն ուղարկելը. նրանց ամենուրեք պետք է ոչնչացնել»,- ասել է Կոսաչովը:

Նա նաև ընդգծել է՝ Դաշնային խորհրդին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղարկած դիմումում ասվում է, որ Ռուսաստանի ավիացիան կարող է գործել Ռուսաստանի սահմաններից դուրս։

«Դրանում չի նշվում կոնկրետ միայն Սիրիան, որովհետև սցենարը կարող է նաև անսպասելի զարգացումներ ստանալ»,–հավելել է Կոսաչովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը