Ժակ Շիրակը Փարիզի քաղաքապետարանին 2,2 մլն եվրո տուգանք կվճարի
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը ստիպված կլինի Փարիզի քաղաքապետարանին 2,2 մլն եվրո տուգանք վճարել, որպեսզի խուսափի դատական պատասխանատվությունից:
Ժակ Շիրակը մեղադրվում է Փարիզի քաղաքապետ եղած տարիներին (1977-1995թթ.) պետական միջոցների յուրացման համար: Քանի որ 1995-2007թթ. նա ղեկավարում էր Ֆրանսիան, նախագահի անձեռնմխելիության իրավունք ուներ:
Փարիզի քաղաքային խորհրդի ներկայացուցիչը երկուշաբթի հայտարարել է, թե կասեցնում են Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի դեմ դատական հայցը և համաձայն են որպես փոխհատուցում նրանից ստանալ 2,2 մլն եվրո։
Հաղորդվում է, որ Շիրակի գործով դատական նիստը տեղի կունենա 2011թ.։