ԱՄՆ–ն ավիահարվածներ է հասցրել «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին սիրիական Հալեպից ոչ հեռու։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, հայտնել է ամերիկյան զինվորականների ներկայացուցիչը։
Նրա խոսքերով՝ ԱՄՆ–ը շարունակում է ռազմական օպերացիան՝ անկախ ՌԴ գործողություններից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ պաշտոնատար անձինք պահանջել են ԱՄՆ–ից հեռացնել ամերիկյան ինքնաթիռները Սիրիայի օդային տարածքից։ ԱՄՆ–ն իր հերթին հայտարարել էր, որ դեռ մտադիր չէ նման քայլի դիմել։
ԱՄՆ–ն ավիահարվածներ է հասցրել Հալեպի մերձակայքում

7or.am