Աշխարհ

01.10.2015 09:50


ՌԴ–ն կօգնի բարձրացնել Լիբանանի բանակի մարտունակությունը

ՌԴ–ն կօգնի բարձրացնել Լիբանանի բանակի մարտունակությունը

Ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում Ռուսաստանը պատրաստ է օգնել Լիբանանին՝ բարձրացնելու իր բանակի և ուժային կառույցների մարտունակությունը։ Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Անվերապահորեն աջակցում ենք լիբանանյան ժողովրդին՝ դիմակայելու ահաբեկչական և ծայրահեղական այնպիսի խմբավորումների, ինչպիսիք են ԻՊ–ն և «Ջեբհաթ ան–Նուսրա»–ն։ Մեր պատրաստակամությունն ենք հաստատում՝ հետագայում ևս բարձրացնելու լիբանանյան բանակի և ուժային կառույցների պոտենցյալն ու մարտական պատրաստավածությունը ահաբեկչությանը հակազդելու համար»,–նշել է նախարարը։

Նրա խոսքերով՝ Լիբանանի հետ լրացուցիչ պայմանագրեր են կնքվել՝ «այդ երկրին հատուկ գույք մատակարարելու վերաբերյալ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը