Աշխարհ

01.10.2015 09:45


Պենտագոնը չի հաստատել ՌԴ ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակիչների մահը

Պենտագոնը չի հաստատել ՌԴ ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակիչների մահը

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը չի հաստատել այն տեղեկատվությունը, թե Սիրիայում ՌԴ ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»–ը։

Նրա խոսքերով՝ եթե նման բան լիներ, դա կնշանակեր, որ ավիահարվածները «չկշռադատված» բնույթ են կրել։

Ավելի վաղ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել էին, որ ՌԴ ավիահարվածները 36 խաղաղ բնակչի մահվան պատճառ են դարձել։

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը նաև շեշտել է, որ Սիրիայում ռուս զինվորականների իրականացրած ռազմական գործողությունները չեն փոխում ԱՄՆ դիրքորոշումը ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցների հարցում, որոնք մտցվել են ուկրաինական դեպքերի կապակցությամբ։

Մինչ այդ հաղորդվել էր, որ ԱՄՆ–ը պատրաստ է ՌԴ–ի հետագա մեկուսացման համար քայլեր ձեռնարկել, եթե Մոսկվան շարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Պետդեպն ընդգծել էր, որ ՌԴ–ին մեկուսացում է սպառնում նաև Ուկրաինայի իրադարձությունների պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը