Լրահոս

30.09.2015 23:25


ՃՏՊ Ջերմուկ-Ջրվեժ, Ապարան-Արտաշավան և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհներին

ՃՏՊ Ջերմուկ-Ջրվեժ, Ապարան-Արտաշավան և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհներին

Սեպտեմեբրի 30-ին, ժամը 18.55-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Ջրվեժ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել կամրջից. անհարժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Ջերմուկ-Ջրվեժ հատվածի 3-րդ կմ-ում «Dodge Durango» մակնիշի 34 QM 801 պ/հ (վարորդ Ա. Դ., ծնվ.1989 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել կամրջից. առկա է ընկնելու վտանգ:

Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

***

Սեպտեմբերի 30-ին, ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Արտաշավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Աշտարակ հատվածի 30-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Opel Astra G» մակնիշի 34SP372 պ/հ (վարորդ Ա. Հ., ծնվ.1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարին և շրջվել, ինչի հետևանքով վարորդը դուրս է շպրտվել ավտոմեքենայից:

Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ա. Հ.-ին, ով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

***

Սեպտեմբերի 30-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 22-րդ կմ-ում իրար են բախվել «Աուդի Q7» մակնիշի OLQ777 պ/հ (վարորդ` 1957 թ. ծնված Լ. Մ.) և «Մերսեդես Վիտո» մակնիշի 34 QS 974 պ/հ (վարորդ՝ 1985 թ. ծնված Դ. Ս.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Լ. Մ.-ն և ուղևորներ՝ 1965 թ. ծնված Գ. Մ.-ը և 1962 թ. ծնված Ա. Ս.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից, ովքեր տեղափոխվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը