Քաղաքական

30.09.2015 21:42

«Չեք անցկացնի»-ն իրազեկման երթ իրականացրեց

«Չեք անցկացնի»-ն իրազեկման երթ իրականացրեց

«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները, հոկտեմբերի 2-ի հանրահավաքին ընդառաջ, այսօր իրազեկման երթ անցկացրին։ Այս մասին հայտնում է a1plus.am–ը։

Մոտ մեկ տասնյակ երիտասարդներ Մաշտոցի պողոտայից սկսած իրազեկման թերթիկներ բաժանեցին անցորդներին, խանութների, սրճարանների ու կրպակների աշխատակիցներին։

«Չեք անցկացնի»-ի անդամ՝ Դավիթ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք ամենօրյա աշխատանք են տանում՝ նպատակին հասնելու համար։ «Մենք, իհարկե, ուզում ենք տապալել հանրաքվեն։ Բայց մինչև այդ էլ պետք է ամեն ինչ անել, որպեսզի իշխանության նպատակն իրականություն չդառնա։ Նրանք Սահմանադրությունը փոփոխում են՝ իրենց վերարտադրության համար։ Ժողովուրդը պետք է դուրս գա փողոց և մեզ հետ պայքարի»։

Մանրամասները՝ a1plus.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։